Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Քիմիական նյութերը՝ վաղ մենոպաուզայի պատճառ. news.am

Քիմիական նյութերը՝ վաղ մենոպաուզայի պատճառ. news.am

Կանանց մարմնում քիմիական նյութերի բարձր մակարդակի առկայությունը վաղաժամ մենոպաուզայի է հանգեցնում: Այսպիսի եզրահանգման են եկել Washington University School of Medicine-ի հետազոտողները:

 

Գիտնականները մենոպաուզայի շրջանում գտնվող 1,442 կնոջ են հեատոզետել: Նրանք նաեւ ուսումնասիրել են 1999-2008 թթ.  հետազոտության տվյալները, որին 31,575 մարդ է մասնակցել:

 

Հետազոտության մասնակից կանանց միջին տարիքը 61 է եղել, եւ նրանցից ոչ ոք էստրոգենային թերապիա չի անցել կամ ձվարանների հեռացման վիրահատություն չի կատարել: Բոլոր կանանց մոտ ստուգել են էնդոկրին համակարգը խախտող քիմիական նյութերի մակարդակները:

 

Իրենց հետազոտության ընթացքում գիտնականներն ստուգել են կանանց արյան եւ մեզի մեջ առկա հիմնականում արհեստական 111 քիմիական նյութերի մակարդակները, որոնք ենթադրվում է, միջամտում են բնական հորմոնի արտադրմանը եւ բաշխմանը:

 

Քիմիական նյութերի շարքում են եղել պլաստմասե սպասքի, ընդհանուր կենցաղային իրերի,  դեղամիջոցների եւ անձնական հիգիենայի պարագների մեջ պարունակվող  ֆտալատները, բուսական ծագման ֆիտոէստրոգենները, դիօքսինները/ֆուրանները եւ այլն:

 

Գիտնականները նաեւ նշել են, թե հատկապես որ քիմիական նյութերն են վաղ մենոպաուզայի հանգեցնում՝ 9 պոլիքլորացված բիֆենիլներ (PCBs), 3 պեստիցիդներ, 2 ֆտալատներ եւ ֆուրան (թունավոր քիմիական նյութ):

 

«Այդ քիմիական նյութերից շատերը մեր վերահսկողությունից դուրս են, որովհետեւ դրանք պարունակվում են օդում, ջրում եւ աղի մեջ: Բայց մենք ինքներս մեզ կարող ենք պաշտպանել այդ քիմիական նյութերի ազդեցությունից եւ ավելի շատ տեղեկանալ պլաստմասե եւ կենցաղային այլ իրերի մասին, որոնք մենք օգտագործում ենք մեր առօրյա կյանքում»,-ասել է հետազոտության հեղինակ Ամբեր Կուպերը:

 

Քիմիական նյութերի ազդեցությունից պաշտպանվելու համար վերջինս խորհուրդ է տալիս սնունդը միկրոալիքային վառարանի մեջ տաքացնել ապակյա տարաների կամ  թղթյա փաթեթների մեջ՝ խուսափելով պլաստմասե սպասքից: Կարեւոր է նաեւ գնումներ կատարելուց առաջ ուշադիր կարդալ կոսմետիկայի, անձնական խնամքի միջոցների եւ սննդի փաթեթավորման բաղադրիչները: Մասնագետները հիշեցնում են, օրինակ, ԱՄՆ-ում որոշ քիմիական նյութերի օգտագործումն արգելված է, մինչդեռ դրանք օգատգործվում են շատ ուրիշ երկրներում:

 

Կուպերի խոսքով, այս հետազոտությունը չի ապացուցում քիմիական նյութերի եւ վաղ մենոպաուզայի պատճառահետեւանքային կապը, սակայն խոսում է քիմիական նյութերի՝ այդ խնդրի հետ ասոցիացիայի մասին, ուստի հետազոտության արդյունքները դեռ հետագա ուսումնասիրության կարիք ունեն:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. womanchoice.net
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ